Արշակյանն Ալ Արաբիայի եթերում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական և տնտեսական վիճակը 2 մարտի 2021 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նշվել է նաև, որ Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով։ Ըստ նախարարի՝ նշվել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում' ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը։ «ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության։ Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի»,-ասվում է գրառման մեջ։ Նախարարն ասել է նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։ Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Արշակյանը խոսել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրաբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը |