Սերժ Սարգսյան․ Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի 3 մարտի 2021 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լևոն Արոնյանի ՀՀ-ից հեռանալու որոշմանը, ասել է, որ շախմատիստն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի։ «Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - ասել է Սարգսյանը, որը որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է եղել մրցաշարի, գրում է Aysor.am-ը։ Սարգսյանը հավելել է, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է: «Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», - ասել է Սերժ Սարգսյանը: Փետրվարի 26-ին Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ընթերցեք նաև․ Արոնյան․ Ստիպված եմ հեռանալ երկրից՝ բեկումնային որոշում կայացնելով Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |