Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են

Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն», - ասել է Ղուլարյանը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկսել են խրամատներ փորել, մինչդեռ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները ցուցանակ են տեղադարել, որտեղ Ադրբեջանի քարտեզն է՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Ճանապարհի որոշ հատվածներում ադբեջանական դրոշներ կան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---