Թևոսյան․ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ կլինեմ, երբ մանդատս վայր դնեմ

Թևոսյան․ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ կլինեմ, երբ մանդատս վայր դնեմ

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը դեռ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ չէ, կդառնա, երբ մանդատը վայր դնի: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ինքը՝ Թևոսյանը։

Պատգամավորը պատասխանում էր հացին, թե ծանոթ է արդյոք «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի հայտարարությանը, որ ինքը Սահմանադրության խախտմամբ է նշանակվել խորհրդի անդամ և կարող է մեկնաբանել այն։

«Ես չեմ ուզում իր հետ բանավեճի մեջ մտնել, բայց ինքը սխալվում է։ Ուղղակի վարչապետը ստորագրել է մրցութային հանձնաժոովի որոշումը՝ օրենքի ուժով։ Ես դեռ խորհրդի անդամ չեմ, մինչև մանդատս չդնեմ, քանի որ արգելվում է Սահմանադրությամբ, որ ես խորհրդի անդամ լինեմ։ Մանդատը կդնեմ, կդառնամ»,- ասաց Թևոսյանը։

Ավելի վաղ, Բաբայանը՝ հղում անելով Սահմանադրության 95 հոդվածին, նշել էր, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել որևէ պաշտոն ու կատարել վճարովի աշխատանք։

Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանն ավելի վաղ նշանակվել էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ՝ հաղթելով թափուր տեղի համալրման մրցույթում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---