Նախագիծ․ ՌԴ-ում աշխատելու համար պարտադիր կլինի էլ.մատյաններում գրանցումը![]() 27 մարտի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ներգաղթյալները, ինչպես նաև նրանց պոտենցիալ գործատուները, պարտավոր կլինեն գրանցվել էլեկտրոնային մատյաններում՝ դա պարտադիր պայման կլինի երկրում աշխատելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ներկայումս մշակում են համապատասխան օրինագիծը, որով նախատեսվում է բարեփոխել օտարերկրացիների ներգրավումն աշխատանքային գործունեության մեջ էլեկտրոնային 2 ռեեստրի՝ օտարերկրյա աշխատակիցների և նրանց գործատուների միջոցով։ «Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել, իսկ գործատուները՝ ընդունել նրանց աշխատանքի, եթե համապատասխան գրանցում լինի ռեեստրներում»,- ասել են ՆԳՆ-ում։ Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է, որին մասնակցում են փորձագետներ և գործարար հանրության ներկայացուցիչներ։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |