«Բջնու ամրոցն» առավել հետաքրքիր դարձնելու համար ծրագրեր կարվեն 6 ապրիլի 2021 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում գտնվող «Բջնու ամրոց» արգելոցն այցելուների համար առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում։ Այդ մասին ասվել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և կառույցի այլ աշխատակիցների հետ հանդիպմանը: Քննարկվել են Կոտայքի մարզի պատմամշակութային հուշակոթողների պահպանությանն առնչվող և դրա հետ կապված խնդիրները։ Մարզպետն իր հերթին խոստացել է աջակցել համայնքից դեպի ամրոց տանող 600 մետր երկարությամբ ճանապարհի բարեկարգմանը: Նշվել է, որ վերջին տարիներին արգելոցի կարգավիճակ ստացած «Բջնու ամրոցը» բավականին գրավիչ տուրիստական գոտի է դարձել։ Քննարկել են նաև հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում հուղարկավորություններ իրականացնելու ապօրինի դեպքերը և դրանք բացառելու նպատակով շեշտել մարզպետարան-համայնք-ՊՈԱԿ առավել սերտ աշխատանքը: Բջնի ամրոցը միջնադարյան կառույց է, որը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Ամրոցի պատերը կարելի է տեսնել միայն գյուղի արևմտյան կողմից: Բջնի ամրոցը տեղակայված է ծովի մակարդակից 1504 մետր բարձրության վրա: Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բջնին եղել է միջնադարում հայ գեղարվեստի կարևորագույն կենտրոններից մեկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |