Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում վերադարձը մեծ սպորտ![]() 8 ապրիլի 2021 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ, փոխանցում է Aravot.am-ը։ «Գիտե՞ք, ես, կարելի է ասել, Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից եմ ու պատվասեր անձնավորություն: Ինքս չեմ հաշտվում ու չեմ ուզում, որ Հայաստանում ու աշխարհում ինձ հիշեն որպես որակազրկված մարզուհի: Ոչինչ բացառել պետք չէ, այդ թվում՝ վերադարձս մեծ մրցահարթակ: Իսկ թե ապագայում ինչ կլինի, պարզ կդառնա միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո»,- ասել է նա։ Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Նա որակազրկվել է 2016-ին՝ դոպինգ թեստի դրական արդյունքից հետո։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |