Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը13 ապրիլի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը` հայտնելով, որ այն չի բացվի, մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրանք հայտարարում են` այլևս Երևան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան և հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց հարազատները կվերադաձվեն։ Գերիների հարազատները նաև չեն թույլատրում աշխատակիցների ելումուտը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |