13 ապրիլի 2021 - 18:47 AMT
Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Արցախի Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը` հայտնելով, որ այն չի բացվի, մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրանք հայտարարում են` այլևս Երևան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան և հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց հարազատները կվերադաձվեն։

Գերիների հարազատները նաև չեն թույլատրում աշխատակիցների ելումուտը:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները: