Ադոնց․ ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ից բացի որևէ այլ ձևաչափ չի քննարկվում24 ապրիլի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը Ծիծեռնակաբերդում ասել է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբից և համանախագահությունից բացի, որևէ այլ ձևաչափ չի քննարկվում։ Նա նաև նշել է, որ Մինսկի խմբի հետ աշխատանքներ իրականացվում են, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի», - ասել է նա: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կողմերին որքան հանարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Համանախագահները շեշտել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |