Փալոուն․ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար![]() 13 մայիսի 2021 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հիմա էլ Հայաստան է ներխուժել, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։ «Ադրբեջանը հիմա էլ Հայաստան է ներխուժել, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: ԱՄՆ-ն պետք է աներկբա դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ՀՀ Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |