Իսրայելը հունիսից կչեղարկի Covid-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները

Իսրայելը հունիսից կչեղարկի Covid-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները

PanARMENIAN.Net - Իսրայելը հունիսից կչեղարկի իր բնակիչների համար Covid-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Այդ մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարությունը։

«Պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ հունիսի 1-ից Իսրայելի տարածքում կչեղարկվեն բոլոր սահմանափակումները»,- ասել են գերատեսչությունում, գրում է Deustche Welle-ն։

Միևնույն ժամանակ, արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար սահմանափակումները կպահպանվեն։

Իսրայելում բնակչության 55 տոկոսը՝ ավելի քան 5 մլն մարդ, արդեն երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ռեստորաններ, բարեր և մարզասրահներ մուտքը հասանելի է միայն ամբողջական պատվաստում ստացածների կամ «կանաչ անձնագրով» ապաքինվածների համար։ Հունիսից չպատվաստված անձինք ևս մուտք կունենան այդ հաստատություններ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---