Գրիգորյան. Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է![]() 1 հունիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, հայտարարել է, որ դա ճիշտ մոտեցում է: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը, գրում է «Փաստինֆոն»։ Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլսենք միջազգային հանրության արձագանքն այս առաջարկի վերաբերյալ։ «Մեզ համար ավելի կարևոր կլինեն արդյունքները, այլ ոչ՝ արձագանքները: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլսեք բոլոր արձագանքներն այդ հարցի շուրջ: Ադրբեջանական կողմից արձագանքներ, գործողություններ չեն կարող չլինել։ Ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասել է Գրիգորյանը: Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |