Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի տոնավաճառին

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Փարիզում բացվեց Գրքերի 29-րդ տոնավաճառը, որի աշխատանքին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ցուցահանդեսում ներկայացվել են Հայաստանում հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հրատարակված գրքեր: Ըստ հայկական պատվիրակության ներկայացուցչի, «Հայաստան» ստենդը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ հայկական ծագում չունեցող ընթերցողների մոտ: 21-րդ ստենդում «Մասնավոր հրատարակություններ» բաժնում ներկայացված է ակադեմիկոս Ժերար Դեդյանի հեղինակած «Հայ ժողովրդի պատմությունը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---