Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին․ Երկկողմ կապերը, նաև՝ ռազմական, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ18 հունիսի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին, հայտարարել է, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։ «Ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցը խառնել երրորդ երկրների հետ ՀՀ կամ Ադրբեջանի հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ ելնելով այդ դրույթից: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։ Կողմ ենք բոլոր քայլերին, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Երևան-Անկարա երկխոսությանը»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ գործակցությունը Հարավային Կովկասում պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ անշուշտ, հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։ Ավելի ուշ Էրդողանը նաև հնարավոր է համարել ռազմակայանի բացումն Ադրբեջանում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |