ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստանի» ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով![]() 24 հունիսի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին և 23-ին թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով։ Այդ մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։ Վերահաշվարկվել է 65 տեղամասի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27-ում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․ «Արդար հայաստան» կուսակցություն -8 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2 Աազատություն կուսակցություն 0 «Պատիվ ունեմ» դաշինք + 5 Միասնական հայրենիք կուսակցություն + 1 Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն 0 Լուսավոր Հայաստան կուսակցություն -1 Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 0 «Հանրապետություն» կուսակցություն + 1 «Հայոց հայրենիք» կուսակցություն + 2 Ազատ հայրենիք դաշինք -10 «Բարգավաճ հայաստան» կուսակցություն + 5 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0 «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52 «Ազգային օրակարգ» կուսակցություն -1 Վերելք կուսակցություն -19 Ազատական կուսակցություն -2 Հայաստանի եվրոպական կուսակցություն -1 «Հայաստան» դաշինք + 744 «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60 «Ինքնիշխան հայաստան» կուսակցություն + 52 Հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |