Հունիսի 22-ին և 23-ին թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով։ Այդ մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։
Վերահաշվարկվել է 65 տեղամասի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27-ում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․
«Արդար հայաստան» կուսակցություն -8
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2
Աազատություն կուսակցություն 0
«Պատիվ ունեմ» դաշինք + 5
Միասնական հայրենիք կուսակցություն + 1
Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն 0
Լուսավոր Հայաստան կուսակցություն -1
Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 0
«Հանրապետություն» կուսակցություն + 1
«Հայոց հայրենիք» կուսակցություն + 2
Ազատ հայրենիք դաշինք -10
«Բարգավաճ հայաստան» կուսակցություն + 5
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0
«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52
«Ազգային օրակարգ» կուսակցություն -1
Վերելք կուսակցություն -19
Ազատական կուսակցություն -2
Հայաստանի եվրոպական կուսակցություն -1
«Հայաստան» դաշինք + 744
«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60
«Ինքնիշխան հայաստան» կուսակցություն + 52
Հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: