Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը․ Հանձնաժողով կստեղծվի![]() 24 հունիսի 2021 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գերեվարված շիրակցիներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ Նրանց ընդունել են կառավարության ներկայացուցիչները և խոստացել հանձնաժողով ստեղծել։ «Կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են. 1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021) 2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։ Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,-ասվում է գրառման մեջ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Բաքվում սկսվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և լյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «գերիներին խոշտանգելու մեջ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |