
Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով Երևանում գործարկվել է 97 երթուղին, որը կփոխարինի ավտոբուսային 37 երթուղուն։
Այսպիսիով՝ ապահովվել է 100 նոր ավտոբուսով 9 երթուղու սպասարկումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով. Էրեբունու զանգված -Նոր Նորքի 1-ին զանգված
Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):
Հետադարձը ` նույն ուղեգծով:
Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղի (հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):
Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։