Krisp-ը և ԵՊՀ-ն գիտակրթական լաբորատորիա կբացեն![]() 15 հուլիսի 2021 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Krisp ընկերությունը և Երևանի պետական համալսարանը YSU Krisp AI Lab գիտակրթական լաբորատորիա բացելու հուշագիր են ստորագրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Krisp-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արտավազդ Մինասյանը։ Նշվում է, որ ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան կրթություն, աշխատելու արհեստական բանականության գիտական թեմաների վրա, տպագրելու հոդվածներ։ Krisp-ի գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։ «Այս լաբորատորիայի հիմնումը կարևոր է մի քանի պատճառներով՝ • Գիտական հիմքի վրա ստեղծված ընկերությունը աճում է և սկսում է երկարաժամկետ ներդրումներ անել գիտության և բարձրագույն կրթության մեջ։ • Հայաստանում ամրանում է արհեստական բանականության գիտական դպրոցը։ • Կարևորվում է կիրառական գիտության և բիզնեսի կապը»,-ասվում է գրառման մեջ։ Հայկական Krisp ընկերությունը տեխնոլոգիական ընկերություն է, որը 2020թ․ ներգրավել է 5 մլն դոլարի ներդրում։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված Krisp-ի լուծումները թույլ են տալիս ձայնը մաքրել անչափ կարճ ժամանակահատվածում` 15 միլիվայրկյան, ինչև թույլ է տալիս դրանք գործարկել գրեթե ցանկացած էլեկտրոնային սարքի վրա, մասնավորապես՝ սմարթֆոնների։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |