Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ սահմանին![]() 30 օգոստոսի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ պետական սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում, որը սահմանակից է ՀՀ-ին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 1964թ․ ծնված Թագիև Շուքյուր Աշրաֆ օղլուի ձին հատել է սահմանը։ Վերջինս փորձել է նրան հետ բերել և պայթել է ականի վրա։ Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Ավելի վաղ Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ականից պայթել էր Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։ Նա հոսպիտալացվել էր տարբեր աստիճանի վնասվածքներով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |