Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ պետական սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում, որը սահմանակից է ՀՀ-ին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 1964թ․ ծնված Թագիև Շուքյուր Աշրաֆ օղլուի ձին հատել է սահմանը։ Վերջինս փորձել է նրան հետ բերել և պայթել է ականի վրա։
Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։
Ավելի վաղ Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ականից պայթել էր Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։ Նա հոսպիտալացվել էր տարբեր աստիճանի վնասվածքներով։