Լապշին․ Ադրբեջանի հանրային տրանսպորտում ՀՀ դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում

Լապշին․ Ադրբեջանի հանրային տրանսպորտում ՀՀ դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում

PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բաքվից ստացած տեղեկություններին, հայտարարել է, որ Ադրբեջանի հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։

Լապշինը հրապարակել է Ադրբեջանից իրեն ուղարկված լուսանկարը, որտեղ տրանսպորտում տեղադրված լուսատախտակի վրա գրվում են հայկական քաղաքների անվանումները, իսկ կողքը՝ ցուցանակի վրա, դրանց «ադրբեջանական» անվանումները։

«Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից՝ իրենց հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Էկրանին ցուցադրվում են հայկական քաղաքների անվանումները և անմիջապես դրանց ադրբեջանական անվանում տալիս։ Տղան լուսանկարել է Վարդենիսի մասին, բայց, ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը ևս վերանվանել են և իրենց տարածքն են հայտարարել։ Այդ քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում, Բաքվի փողոցներում»,-ասվում է Լապշինի գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհիմն և կեծղ պնդումներ անելով ՀՀ տարածքի մի մասի՝ ադրբեջանական հող լինելու մասին, հորդորել էր ադրբեջանական լրատվամիջոցներին օգտագործել հայկական քաղաքների և բնակավայրերի «ադրբեջանական անվանումները»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---