ԲՀԿ-ն կառավարության հրաժարականի պահանջով գործընթացներին չի միանա

ԲՀԿ-ն կառավարության հրաժարականի պահանջով գործընթացներին չի միանա

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կմիանա կառավարության հրաժարականի պահանջով գործընթացներին, ասել է, որ ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանա։

«ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է լիարժեք, հանգիստ, կառուցողական: Այսօր ամեն մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի հօգուտ իր երկրի, ժողովրդի, ոչ թե երբ մի վատ բան լինի, ուրախանա: Հայ մարդը, այս երկրում ապրողը ուրախանում է տնտնեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ: Մենք դրանով ապրում ենք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը, գրում է «Փաստինֆոն»։

Լրագրողի հարցին՝ թե ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել կառավարության հրաժարականը՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Հիմա այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական ընդդիմություն են, որ իրենք էդ գործը կանեն, մեզնից էլ ինչ կախված է, մենք պատրաստ ենք ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ մեզանից ավելի ուժեղ ընդդիմություն են լինելու»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---