Միքայել Աղասանդյանը` ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Միքայել Աղասանդյանը` ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով լիազոր և արտակարգ դեսպան Միքայել Աղասանդյանը նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվական հարթակում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Մեկ այլ հրամանագրով Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցչի պարտականություններից Անդրեյ Շվեդովին։

2015-ին Միքայել Աղասանդյանը նշանակել էր ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։ Նա համակարգում էր ՄԱԿ ԱԽ-ում գործունեության հետ կապված հարցերը, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի հետ կապված հարցերը, Բալկանների հետ հարաբերությունները։

2010-2015թթ․ Աղասանդյանn աշխատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում որպես ՄԱԿ ԱԽ հետ կապված քաղաքական հարցերի խորհրդատու/համակարգող։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---