22 սեպտեմբերի 2021 - 14:38 AMT
Միքայել Աղասանդյանը` ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով լիազոր և արտակարգ դեսպան Միքայել Աղասանդյանը նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվական հարթակում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Մեկ այլ հրամանագրով Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցչի պարտականություններից Անդրեյ Շվեդովին։

2015-ին Միքայել Աղասանդյանը նշանակել էր ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։ Նա համակարգում էր ՄԱԿ ԱԽ-ում գործունեության հետ կապված հարցերը, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի հետ կապված հարցերը, Բալկանների հետ հարաբերությունները։

2010-2015թթ․ Աղասանդյանn աշխատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում որպես ՄԱԿ ԱԽ հետ կապված քաղաքական հարցերի խորհրդատու/համակարգող։