Արոնյանը պարտվել է Ռաջաբովին՝ պահպանելով 3-րդ տեղը Champions Chess Tour-ում

Արոնյանը պարտվել է Ռաջաբովին՝  պահպանելով 3-րդ տեղը Champions Chess Tour-ում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի 5-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտվել է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին։

5 տուրից հետո Արոնյանը 16․5 միավորով 3-րդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը հավաքել է 26 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն, որն ունի 23 միավոր, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կխաղան չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ–բրեյքում։

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---