Պուտինը՝ ԼՂ մասին․ Վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է

Պուտինը՝ ԼՂ մասին․ Վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց ձևաչափով կայացած նիստում հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում հրադադարի երաշխավորն է։

«Մեր աջակցությամբ նաև հումանիտար բեռներ են տեղափոխվում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում երկու կողմից՝ և Ադրբեջանի, և Հայաստանի տարածքում, վերականագնվում են կենսապահովման համակարգերը։ Բուժօգնություն է ցուցաբերվում բնակչությանը։ Տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տներ, ավելի քան 52,000 մարդ է վերադարձել»,- ասել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով ԱՊՀ նիստում հնչած ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ելույթներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի մասին՝ Պուտինն ասել է, որ այդ ամենը «միայն հաստատում է ռուսական այն ասացվածքը, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում ամրապնդել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---