Էրդողան․ Մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհայինի «մի բուռ» հաղթողներից19 հոկտեմբերի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհային պատերազմում «մի բուռ» հաղթողներից։ Այդ մասին նա խոսել է Անգոլայի խորհրդարանում, որտեղ գտնվում է այցով, հայտնել է Anadolu գործակալությունը։ Խոսելով գլոբալ համակարգում պահպանվող անհավասարության մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը 5-ից շատ ավելի մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամին, որոնք ընդգրկվել են Խորհրդի կազմում որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող երկրներ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մարդկության ճակատագիրը չպետք է թողնվի Երկրորդ համաշխարհայինում հաղթած մի բուռ երկրների ողորմածությանը։ Մինչ աշխարհն ու մեր կյանքի բոլոր ոլորտները փոխվում են, իսկ դիվանագիտությունը, առևտուրն ու միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են կրում, աներևակայելի է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա»,-ասել է Թուրքիայի նախագահը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ ԱԽ-ն նաև 10 ոչ մշտական անդամ ունի, որոնք լարբերաբար փոխվում են։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |