Բեգլարյան. ՀՀ պաշտոնյաները միայն ԱՀ իշխանությունների հետ պետք է համաձայնեցնեն այցերն Արցախ` Բաքուն պետք է համակերպվի

Բեգլարյան. ՀՀ պաշտոնյաները միայն ԱՀ իշխանությունների հետ պետք է համաձայնեցնեն այցերն Արցախ` Բաքուն պետք է համակերպվի

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, արձագանքելով ԱԺ պատգամավորների Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի արձագանքին, հայտարարել է, որ ՀՀ իշխանության ցանկացած պաշտոնյա պետք է ազատ լինի և ազատ է Արցախ այցելելու համար։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել էր հանդիպել հայ գործընկերոջ հետ այն պատճառաբանությամբ, թե ՀՀ-ն «սադրիչ գործողությունների է դիմել»՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ են Արցախ այցելել։

Ըստ նրա՝ ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է այցելել և պետք է այցելի միայն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով, տեղեկացնում է «Ա1+»-ը։

«Ադրբեջանի իշխանություններն այդ հարցի հետ որևէ կապ չունեն։ Ադրբեջանը շատ է ջղաձգվում, բայց դա անընդունելի է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության կարգավորում, ապա պետք է համակերպվի այդ մտքի հետ»,-ասել է նա։

«Մենք ունենք մեր իրավունքները, մեր ճակատագիրը մեր հայրենիքում որոշելու իրավունք»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---