ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Գալստյանն ազատվել է պաշտոնից

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Գալստյանն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ստեփան Գալստյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Գալստյանը կալանքի տակ է։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ զինված ուժերին զենքի մատակարարման գործընթացում չարաշահումների ու յուրացման գործով:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի. Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում:

Ստեփան Գալստյանը կալանավորվել է հոկտեմբերի 2-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---