ՀՖՖ նախագահ. Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը![]() 20 դեկտեմբերի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը, և հետագա ընթացքը դեռ քննարկման փուլում է։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ «Խոակին Կապառոսը պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը և դեռ քննարկում չունենք, թե ինչ է լինելու դրանից հետո, քանի որ վիճակահանությունը նոր է եղել, դեռ կունենանք ևս մեկ քննարկում գլխավոր մարզիչի հետ, կհասկանանք առաջիկա տարվա ընկերական հանդիպումները և կորոշենք հետագա անելիքները։ Դեռ պայմանագիրը ուժի մեջ է և կշարունակենք Խոակին Կապառոսի հետ աշխատել մինչև պայմանագրի ավարտը»,- ասել է ՀՖՖ նախագահը, տեղեկացնում է Panorama.am-ը։ Մելիքբեկյանը նշել է, որ բոլորի համար ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը տարվա ընթացքում երկու հավասար մասերի բաժանվեց՝ գարնանային, երբ երեք խաղերում և ընկերական հանդիպումներում եղան փայլուն հաղթանակներ և աշնանային հատվածը, երբ եղան պարտություններ և ոչ ոքիներ։ Նա նկատել է, որ գարնանային հաղթանակները մեծացրին ազգային հավաքականից ակնկալիքների նշաձողը, դրա պատճառով էլ աշնանային պարտություններից մեծ հիասթափություն արձանագրվեց ֆուտբոլասերների մոտ: Մելիքբեկյանն առաջարկել է թիմի խաղը գնահատել մրցաշարի ընթացքում հավաքած 12 միավորով, որը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ նման բարձր արդյունքն էր: Անդրադառնալով Ազգերի Լիգայի առաջիկա մրցաշարին ՀՀ հավաքականի մասնակցության հարցին՝ Մելիքբեկյանը նկատել է, որ բարդ մրցաշար է սպասվում, քանի որ ՀՀ-ն ընդգրկվել է ոչ այնքան հեշտ խմբում։ «Բարդ մրցակիցներ ունենք և խնդիրը Բ լիգայից հաջողությամբ դուրս գալն է։ Կարծում եմ, մրցունակ կլինենք այս խմբում»,- ասել է Մելիքբեկյանը։ Խոսելով ֆուտբոլի բարեփոխումների մասին՝ նա հայտնել է, որ հաջորդ տարում մի քանի մարզերում նոր մարզադաշտեր կշահագործվեն, որոնք կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |