Փաշինյան․ Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք՝ շատ հիշարժան փաստ է![]() 20 հունվարի 2022 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով պարեկային ոստիկանության աշխատանքին, ասել է, որ դա եղել է կաևորագույն բարեփոխումներից մեկը և որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել։ Փաշինյանը որպես ձեռքբերում նշել է, որ վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ։ «Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, կարծում եմ, սա շատ հիշարժան փաստ է»,- ասել է նա: Նշելով, որ նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով, վարչապետն օրինակ է բերել մի ուսուչցի։ «Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- ասել է նա։ Փաշինյանը շեշտել է նաև, որ պարեկների կողմից 875 մարդ է բերման ենթարկվել հանցագործություն կատարելու կասկածանքով, մինչդեռ նախկինում նման դեպքեր չեն եղել: Ներկայացնելով պարեկային ոստիկանության ամփոփված 6 ամսվա աշխատանքի միջանկյալ արդյունքները՝ Փաշինյանն ասել է, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 565 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 1917 դեպք՝ աճը 3.5 անգամ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ առանց վարորդական վկայականների երթևեկելու համար նախկինում կազմվել է 924 դեպք, իսկ պարեկների կողմից՝ 4674 դեպք, նախկինում մայթով երթևեկելու կամ կայանելու 60 դեպք է արձանագրվել, իսկ այժմ՝ 571 դեպք, արձանագրումները աճել են 9.5 անգամ: Պարեկային ոստիկանությունը գործարկվել է Երևանում 2021 թ հուլիսին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |