Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստի19 ապրիլի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին որոշ ժամանակով բացակայել երկրից՝ Ստրասբուրգում նախատեսված վեհաժողովին մասնակցելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել է դատարանին թույլատրել իր պաշտպանյալին հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, Սահակյանը հայտնել է, որ Գևորգյանն ապրիլի 23-ից 29-ը ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին պետք է մասնակցի, գրում է Sputnik Արմենիան։ «Դատարանը հատկապես կարևորում է այն հարցը, որ միջնորդության հիմքում նշվում է` Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում ելույթներ ունենալ և բարձրաձայնել Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Նման հարցեր այս պահին բարձրացնելը դատարանն արդիական է համարում»,- ասել է Դանիբեկյանը։ Դատավորի խոսքով` չնայած Գևորգյանի` երկիր չվերադառնալու որոշակի հավանականությանը, դատարանը որոշում է թույլատրել նրան Ստրասբուրգ մեկնել: Մինչ այս Գևորգյանի պաշտպանական կողմը քանիցս նման միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որպեսզի թույլատրեն Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Դատարանը, սակայն, միշտ մերժում էր դրանք` ասելով, որ Գևորգյանը կարող է երկիր չվերադառնալ և նիստերին չներկայանալ այլևս։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քրեական գործով անցնում են որպես մեղադրյալներ։ Քոչարյանը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը` փողերի լվացման մեջ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |