Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար ԱԳՆ են կանչել![]() 24 ապրիլի 2022 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկորւմ Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսո դեսպանին կանչել է Էստևեզի պալատ՝ այցը կայանալու է ապրիլի 25-ին, գրում է Elpais-ը։ Նշվում է, որ Consejo Causa Armenia del Uruguay իրավապաշտպան կազմակերպությունն իրազեկել է, որ Չավուշօղլուի ցուցադրած ժեստը թուրքական ահաբեկչական «Գորշ հայլեր» կազմակերպության նշանն է։ Ապրիլի 24-ին Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն հիմնական ներկայացուցիչն է լինելու գործադիր իշխանությունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։ Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հայտնի է իր պանթուրքիստական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |