ՀՀ-ն և Իրանը գազ-էլէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիր կկնքեն17 մայիսի 2022 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպմանը քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։ Ավելի վաղ Գնել Սանոսյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել էր, որ ՀՀ-ում շատ կարևորում Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |