Օդի ջերմաստիճանը 5-8 աստիճանով կնվազի

Օդի ջերմաստիճանը 5-8 աստիճանով կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 20-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում՝ մայիսի 20-ի կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---