Գիշերն լեռնային առանձին գոտիներում ջերմաստիճանը կընկնի մինչև -2 աստիճան

Գիշերն լեռնային առանձին գոտիներում ջերմաստիճանը կընկնի մինչև -2 աստիճան

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-2 աստիճանի սահմաններում։

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Երևանում՝ մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի լույս 26-ի գիշերը մայրաքաղաքում կլինի +7, իսկ մայիսի 26-ի ցերեկային ժամերին կհասնի +23-ի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---