ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

PanARMENIAN.Net - ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել:

Ըստ Rate.am-ի, հունիսի 23-ի՝ ժամը 18։01-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 414 դրամ է։

Հունիսի 21-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 2․28 դրամով։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 417 դրամով, վաճառվում՝ 432 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 441 դրամ է։ Հունիսի 21-ի համեմատ եվրոն արժեզրկվել է 3.70 դրամով

Ռուբլին ամրապնդվել է՝ առքի նվազագույն գինը 6.51 դրամ է, վաճառքինը՝ 7.73։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---