Friedrich-Ebert-Stiftung․ Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա ՀՀ գյուղոլորտի վրա՝ ոռոգման ջրի պահանջը կաճի![]() 1 օգոստոսի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունն ավելի խոցելի է դառնում հատկապես կլիմայի փոփոխության պայմաններում, այդ թվում` Հայաստանում։ Այդ մասին ասվում է Friedrich-Ebert-Stiftung հիմնադրամի հետազոտության մեջ։ Նշվում է, որ դա ոռոգման ջրի լրացուցիչ պահանջի կհանգեցնի, որը կկազմի մոտ 202 միլիոն խմ։ Կլիմայի փոփոխության համատեքստում ջրի մատչելիության անկումը և ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների բռնկումները կհանգեցնեն մշակաբույսերի բերքատվության նվազման: Հայաստանի գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությունը կհանգեցնի՝ Ոռոգվող հողերի արտադրողականության կրճատման մոտ 24%-ով, արոտավայրերի ընդհանուր տարածքի և դրանց արտադրողականության կրճատման 4-10%-ով մինչև 2030 թվականը, խոտի բերքատվության նվազման 7-10%-ով, որն էլ իր հերթին կհանգեցնի անասնակերի արտադրության ծավալների նվազմանը, գյուղատնտեսական նշանակության հողերի վատթարացման, ոռոգման ջրի լրացուցիչ պահանջի, որը կկազմի մոտ 202 միլիոն խմ։ Նշվում է նաև, որ անկայուն եղանակի պատճառով, զուգորդված ուժգին փոթորիկների, սաստիկ քամիների և հորդառատ անձրևների հետ, վնաս կհասցվի մշակաբույսերին ու բերքատվությանը՝ մինչև 2030-ը նվազեցնելով 8-14%-ով։ Ըստ հետազոտության, ակնկալվում է նաև բույսերի և կենդանիների հիվանդությունների և վնասատուների բացասական ազդեցության ավելացման, գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև պարենային անվտանգության խնդիրների։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |