Լոնդոնում շիա արմատականները հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա, պոկել դրոշն ու իրենցը պարզել 5 օգոստոսի 2022 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է արմատական կրոնական խմբավորման հարձակման։ Ներխուժելով դեսպանատան շենք՝ ակցիայի մասնակիցները կրոնական կարգախոսներ են վանկարկել, պոկել են Ադրբեջանի դրոշն ու շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ։ Ակցիան իրականացրել են «Մահդիի սպասավորների դաշինք» շիա արմատականների կազմակերպության անդամները։ Կազմակերպությունը ստանձնել է հարձակման համար պատասխանատվությունը, գրում է Haqqin.az-ը։ «Մահդիի սպասավորների դաշինքը» ստեղծել են Քուվեյթից Լոնդոն տեղափոխված շիա հոգևորականները։ Ոստիկանության միջամտության արդյունքում խմբի անդամները դուրս են բերվել դեսպանատնից և ձերբակալվել։ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |