Fly Arna-ն մտադիր է երկրորդ օդանավը գնել 8 օգոստոսի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Fly Arna ազգային ավիաընկերության ավիապարկին շուտով եռագույնով ներկված ևս մեկ ինքնաթիռ կմիանա՝ ավիաընկերությունը 2-րդ օդանավը ձեռք բերելու աշխատանք է տանում։ Այդ մասին հայտնել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Մինչ ավիաընկերության ավիապարկը կհամալրվի երկրորդ ինքնաթիռով, այս պահին ազգային ավիափոխադրողը շահագործում է մեկ Airbus A320 մոդելի ինքնաթիռ: Անդրադառնալով հենց այդ մոդելի ինքնաթիռի առավելություններին՝ Անտոնյանն ասել է, որ եռագույնով ինքնաթիռն ունի առավել հարմարավետ ներքին հարդարում։ «Ինքնաթիռն ունի 174 նստատեղ, որոնց միջև հեռավորությունը 32 դյույմ (81սմ) է, ինչի շնորհիվ ուղևորները կարողանում են հանգիստ տեղավորել իրենց ոտքերը և հարմարավետ ճամփորդել։ Մյուս առավելություններից է օրինակ այն, որ ուղևորներն ունեն հնարավորություն ընտրելու սնունդ, ուղեբեռ և նստատեղ, ինչի արդյունքում կարողանում ենք բալանսավորել հարմարավետությունը և հասանելի արժեքներ»,-ասել է Անտոնյանը: Ավիաընկերությունից վստահեցրել են, որ եռագույնով ներկված ինքնաթիռն առաջարկում է հենց ազգային ավիափոխադրողին հարիր ծառայություններ: Ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում գործում է SkyTime սթրիմինգային ծառայությունը, որը թռիչքի ժամանակ ուղևորներին տրամադրում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանուց օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ գտնել հայկական ֆիլմեր և հեռուստածրագրեր: «Ուղղությունների ավելացման հետ մեկտեղ Fly Arna-ն ընդլայնելու է նաև SkyTime-ի ծառայությունները՝ Հայաստանի պատմության, տեսարժան վայրերի, այսինքն՝ զբոսաշրջային գրավչությունների մասին պատմող նյութերով, տեսահոլովակներով։ Վստահ ենք, որ կունենանք հետաքրքիր բովանդակություն, որը կծառայի իր նպատակին, այն է՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին հենց ինքնաթիռից ծանոթացնել Հայաստանի հետ և դրական վերաբերմունք ստեղծել մեր երկրի նկատմամբ»,-ասել է նա: Անտոնյանը վստահեցրել է, որ ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում փորձել են հնարավորինս պահել հայկականությունը, մենյուում ևս մեծամասամբ ընդգրկված է հայկական արտադրության սնունդ, խմիչք: «Թռիչքի ժամանակ մեր ուղևորները լսում են հայերեն: Եվ առաջին մեկնաբանությունը, որ անում են, հենց հայերեն հնչող հայտարարությունների մասին է, շատ տպավորվում են, երբ օդաչուն հայերեն է ողջունում, բորտուղեկցորդները հայերեն են խոսում»,-ասել է նա: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները ուղիղ չվերթեր են, որոնք կապում են Հայաստանը Հուրգադայի և Շարմ Էլ Շեյխի հետ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |