Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել

PanARMENIAN.Net - Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

‌«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,-ասվում է ցավակցական ուղերձում։

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---