Նախարար․ Շներն ադզակ են տվել՝ մարդիկ կան փլատակների տակ, չենք կարող տրակտորով աշխատել15 օգոստոսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ասել է՝ քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, չեն կարող տրակտորով աշխատել։ «Քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, մենք չենք կարող տրակտորով աշխատել ու վնասել նրանց։ Նաև շների միջոցով ենք փնտրել, շներն ադզակ են տվել, որ մարդիկ կան փլատակների տակ։ Վերջին 2 դին շների միջոցով ենք հայտնաբերել», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ 2 սյուն կա, որ մնացել են երեկվանից՝ հիմա այդ սյուները վնասազերծելու աշխատանքներ են կատարվում, որովհետև դրանք մեծ վտանգ են ներկայացնում թե փրկարարների, թե այնտեղ գտնվող այլ մարդկանց համար։ «Ամբողջական մարում դեռ չի եղել, ինտենսիվ շարունակում ենք աշխատել։ Ենթադրում ենք, որ այդ սյուների հատվածում ևս քաղաքացիներ կարող են լինել, որովհետև եղել է բանուկ հատված», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարել, նաև կամավորներն են օգնել։ Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |