ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսի 1713 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսի 1713 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 8-14-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 430,361-ի` ավելանալով 1713-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8643 դեպք կա։

Ապաքինվել է ևս 1704 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 417,865 է։ Փաստացի բուժվողների թիվը 2162 է։

Ընդհանուր առմամբ 3,172,116 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6829։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---