ԱՆ․ «Սուրմալուի» պայթյունից տուժածներից 13-ը շարունակում է բուժումը

ԱՆ․ «Սուրմալուի» պայթյունից տուժածներից 13-ը շարունակում է բուժումը

PanARMENIAN.Net - «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ։

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---