ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրեյսիի նշանակմանը![]() 22 սեպտեմբերի 2022 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի նշանակմանը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այո, ագրեմանը տրվել է։ Բանն այն է, որ նրա թեկնածության վերաբերյալ ագրեմանի հարցումը ստացվել էր որոշ ժամանակ առաջ»,-ասել է նա։ Դիվանագետը հիշեցրել է, որ Թրեյսիի թեկնածությունը պետք է դեռևս հաստատվի Սենատում։ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լինն Թրեյսիի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |