Ֆրանսիայի դեսպանն ու ՄԻՊ-ը Սյունիքում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին 6 հոկտեմբերի 2022 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, այցելել են սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմանը նրանք զրուցել են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։ Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։ Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |