Պատգամավոր․ Ժամանակային սահմանափակումը չպետք է խոչընդոտի դելիմիտացիային և դեմարկացիային27 հոկտեմբերի 2022 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր չի լինի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ավարտել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարեվերջ՝ խաղաղության պայմանագրի հավանական կնքումը, սահմանագծում և սահմանազատում իրականացվի։ «Ժամանակային սահմանափակումը պետք է խոչընդոտ չլինի դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, եթե ժամանակային սահմանափակում դնենք, դա ոչ մի տեղ մեզ չի հասցնի։ Գլխավորն այն է, որ մենք համաձայնենք` այդ պրոցեսը լինի շարունակական և անկաշկանդ»,– ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` կարևորն այն է, որ սեղանին լինի միջազգայնորեն ճանաչված այնպիսի փաստաթուղթ, որ կարողանան դրա շրջանակում աշխատել։ Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրատեսական լինելուն Քոչարյանը նշել է՝ շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն։ Նա հավելել է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ։ Սակայն դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն երկու փաստաթուղթ է՝ որպես մեկը մյուսին հաղորդակից խողովակ։ Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Վարչապետն ասել է, որ դա կարող է լինել իրատեսական՝ հաշվի առնելով, որ Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա տեղի է ունենալու 1991թ․ սահմանների հիման վրա։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |