ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 7-13-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,513-ի` ավելանալով 116-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8706 դեպք կա։

Ապաքինվել է ևս 458 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,599 է։ Փաստացի բուժվողների թիվը 333 է։

Ընդհանուր առմամբ 3,231,885 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1578։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---